Eurasian States in Transition research center (
EAST Center) հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել հետխորհրդային վեց երկրների բնակչության շրջանում, թե ինչպես են գնահատում իրենց երկրի ապագան:
Պարզվել է՝ Հայաստանի բնակիչները հավատացած են, որ իրենց երկրի ապագան հուսադրող է. հարցվածների 70%-ը լավատես է ապագայի հանդեպ, 29%-ը՝ թերահավատ:
Հարցվածներից ամենահոռետեսը Բելառուսն է՝ բնակչության միայն 39%-ն է հավատում պայծառ ապագային, 59%-ը ոչ մի լավ բան չի սպասում: Վրաստանում բնակչության 59%-ը լավատես է, Ադրբեջանում՝ 68%-ը: Մոլդովայում լավատես է 49%, իսկ Ուկրաինայում՝ 45%-ը: