Վեցերորդ անգամ երաժշտությունն ու գիտությունը մեկտեղվելու են այս տարի՝ Հայաստանում: Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հիմնադրած Starmus փառատոնը խոստանում է Հայաստան բերել աշխարհահռչակ աստղաֆիզիկոսների և երաժիշտների, որպեսզի գիտության մասին խոսեն երաժշտության լեզվով: Փառատոնի մասին Իսրայելյանը Հայաստանում առաջին անգամ պատմել է «Լուրերի» նկարահանող խմբին: