Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հյուրընկալել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, շնորհավորել նրան 85-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մևլութ Չավուշօղլուն լավագույն մաղթանքներն է փոխանցել Թուրքիայի հայ համայնքին: