Երրորդ օրն է՝ դպրոց չեն հաճախում Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի աշակերտները: Դպրոցում չկան տարրական պայմաններ, վառարանները չեն տաքացնում հին ու խարխուլ պատուհաններով, բարակ պատերով դասասենյակները: Բարձրաշենցիների հետ խնդիրը քննարկել են մարզպետարանի ներկայացուցիչները, սակայն համաձայնության չեն եկել: