Հայաստանում շարունակում են հիշել Բաքվի ջարդերի զոհերին: 1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի նկատմամբ հայտարարվել էր իսկական որս: Այդ իրադարձությունների ականատեսները վկայում են՝ խոշտանգումները կատարվում էին առանձնակի դաժանությամբ: Մինչդեռ Սովետական Հայաստանից ադրբեջանցիները հեռացել են խաղաղ պայմաններում: