ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։ Պատգամավորները առաջարկում են մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտահարկից նրանց վերադարձնել այնքան, որքան կազմում է ուսման վարձը։ Գումարը վերադարձվելու է ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: