ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց իշխող խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախագծին, որով առաջարկվում է մագիաստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողների ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկի վերադարձի տեսքով:
Արտոնությունը կգործի հավատարմագրված ԲՈՒՀ-երում և կառավարության հաստատած մասնագիտությունների գծով: