Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը 2020» ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել և գնահատվել է 190 երկիր: Զեկույցը ներկայացնում է կնոջ գործնական կյանքում հիմնարար ազատությունները՝ դասակարգված 8 չափորոշիչով․ այն է՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։
Ուսումնասիրությունն ընդգրկում է ութ ոլորտներում իրականացվող բարեփոխումները, որոնք կապված են կանանց տնտեսական կայացման հետ և իրականացվել են 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի սեպտեմբերը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը 190 երկրների շարքում հայտնվել է 69-րդ հորիզոնականում՝ ընդհանուր 82,5 միավորով։