Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է մի մարդու, որը նկարահանել է հունվարի 8-ին իրանական հրթիռի հարվածը ուկրաինական ինքնաթիռին: Տեսանյութը տեղադրած լրագրողը, սակայն, ասել է, որ սխալ մարդու են ձերբակալել:
Ամենայն հավանականությամբ, ձերբակալվածին կառաջադրվի ազգային անվտանգությանը վնաս պատճառելու մեղադրանք: Բացի դրանից՝ երեքշաբթի ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պատճառով սկսված ցույցերի 30 մասնակից և աղետի հետ կապված ևս մի քանի մարդ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի հայտարարել էր, որ ինքնաթիռի գործը վարելու է «հատուկ դատարանը»: «Ամբողջ աշխարհը կհետևի դատավարությանը»,- ասել է նա հեռուստատեսային ուղերձում: