Սիրիայի Ազգային Ժողովի պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպել է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի և առաջին տիկին Ասմա ալ-Ասադի հետ: Այդ մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի հատուկ դպրոցի ֆինանսավորման և պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատվություն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»,- գրել է պատգամավորը: