«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հավանական է համարում այն հանգամանքը, որ իշխանությունները ճնշում են գործադրում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ օգտվելով վաղ կենսաթոշակի հնարավորությունից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ նշում է, որ ՍԴ դատավորների դեմ իսկապես ճնշում կա, բայց ո՛չ այս իշխանությունների կողմից: