Ռուսական զինծառայողները դիրքեր են գրավում Սիրիայի Հասակա նահանգի Աբու Ռասին քաղաքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է The Syrian Observatory for Human Rights-ը, հավելելով, որ տեղի հենակետերում վեր են բարձրանում Ռուսաստանի Դաշնության դրոշները:
SOHR-ի փոխանցմամբ՝ ռուսները նման քայլի են գնացել Սիրիայի կառավարական զորքերի և թուրքամետ զինված կազմավորումների համար մի կողմից՝ ճանաչելի լինելու, մյուս կողմից՝ հնարավոր սադրանքները բացառելու համար:
Հաղորդվում է նաև, որ ռուսական կողմը Հասակայում թուրք զինծառայողների հետ համատեղ պարեկություն է անցկացրել Դերբասիա քաղաքի մերձակայքում: