Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սև արկղն ուղարկվել է Ֆրանսիա, որտեղ պետք է իրականացվի ինքնագրիչի վերծանման գործընթացը: Այդ մասին տեղեկացրել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչը:
Իրանի նախագահը հայտարարել է, որ հատուկ կառույց կստեղծվի Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի օդանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Նա կործանումը համարել է «աններելի սխալ»: Իրանի նախագահը նաև հայտնել է, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել է կոճակը»: