Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկը Աշոտ Կուրղինյանն է, որ 15 տարի ղեկավարել է բուժհաստատությունը: Մյուս թեկնածուն նույն հիվանդանոցի վիրաբույժ Ժորժիկ Սերոբյանն է, որի մասին լուրեր են պտտվում, թե մարզպետ Տիգրան Պետրոսյանի հովանավորյալն է:
Երկու թեկնածուներն էլ անցան մրցույթը և այժմ պիտի դիմում գրեն Շիրակի մարզպետի անունով: Թե ով կլինի հիվանդանոցի տնօրենը, կորոշի մարզպետը: