Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մայեձավան՝ SpaceX- ի առաջին տիեզերական զբոսաշրջիկը, որոշել է ուղեկցուհի գտնել, ում հետ Լուսին կթռչի: Նա մանրամասնել է, որ փնտրում է 20 տարեկան և չամուսնացած այնպիսի մի կնոջ, որը «միշտ դրական ու պայծառ անհատականություն է»:
Պատմական թռիչքը նախատեսված է մինչև 2023 թվականը և կտևի մեկ շաբաթ՝ փոխանցում է Ճապոնիայի Abema հեռուստաընկերությունը, որն ուղիղ եթերով կհեռարձակի այդ ընթացքը:
Հաղորդվում է նաև, որ միլիարդատիրոջ հայտարարած մրցույթում ազգային խտրականություն չի լինի. դրան մասնակցելու համար ցանկացած ազգության 20 տարեկան կին կարող է դիմել՝ մինչև այս հունվարի 17-ը:
«Ես ուզում եմ, որ իմ ապագա զուգընկերն ու ես Տիեզերքից գոռանք մեր սիրո և աշխարհի խաղաղության մասին»,- հայտարարել է միլիարդատերը:
Հիշեցնենք, որ տիեզերական հետախուզման ողջ պատմության ընթացքում միայն 24 մարդ է այցելել Լուսին: 1972 թվականից ի վեր, երբ ամերիկյան Apollo-17 առաքելությունը վայրէջք կատարեց Լուսնի վրա, այնտեղ այլևս ոչ ոք ոտք չի դրել:
Հիշեցնենք նաև, որ Forbes-ի փորձագետների կողմից Մայեձավայի կարողությունը 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար է գնահատվում: