Առողջապահության նախարարությունը, հնարավոր է, աշխատելու շանս տա Մարալիկի և Եղվարդի ծննդատներին: Հարցն առայժմ քննարկում են, որովհետև մարզային փակվող 7 կառույցներից միայն այս երկուսն են, որ ծնունդների թվով մոտ են նախարարության սահմանած ստանդարտներին, այն է՝ տարեկան 150-ը:
Նախարար Արսեն Թորոսյանը, սակայն, շեշտում է, որ կարևորը միայն ծնունդների թիվը չէ: Եթե բաժանմունքում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիա, չկա անգամ անեսթեզիոլոգ, ծննդատունը պետք է փակվի: Դա սկզբունք է: