Բրիտանական թագավորական ընտանիքում բուռն քննարկումներից հետո Եղիսաբեթ թագուհին հավանության է արժանացրել նոր կյանք սկսելու Սասեքսի դուքս և դքսուհի Հարրիի ու Մեգանի որոշումը:
Ավելի վաղ Հարրին ու Մեգանն անսպասելիորեն հրաժարվել էին թագավորական ընտանիքին տրված արարողակարգային պարտավորությունները կատարելուց և հայտարարել, թե ցանկանում են ֆինանսապես անկախանալ: Թագավորական ընտանիքի անդամների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հարրին ու Մեգանը որոշ ժամանակ կանցկացնեն Կանադայում, մյուս մասը՝ Մեծ Բրիտանիայում: