Ես հաստատում եմ վարչապետի հայտնած տեղեկությունը: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ բանակում զոհերի թիվը հասցվել է պատմական մինիմումի:
Ինչ վերաբերում է հակադարձումներին, ապա Դ.Տոնոյանը նշեց, որ հաշվարկման համակարգի խնդիր կա: «Ի՛նչն է հաշվարկվել նախկինում, ի՛նչն է հաշվարկվում հիմա, հիմա բոլոր դեպքերն ամբողջությամբ հաշվարկվում են»,- ընդգծել է նախարարը:
Նա վստահեցրել է, որ ամեն ինչի կհասնեն կարգապահության ամրապնդմամբ և բանակի սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ միայն: