Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
ՀՖՖ-ից հայտնում են, որ լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ:
Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Մրցույթի անցկացման կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
Քվեաթերթիկները, որոնք կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ, պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին՝ փակ ծրարով: Քվեարկությունը կտևի մինչև ս. թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00-ը: Դրանից հետո ներկայացված և/կամ սխալ լրացված քվեաթերթիկները համարվելու են անվավեր: