Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին վերացնելու պաշտպանի միջնորդությունը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա նշեց, որ միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա.Բաբլոյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ վերացնելու ԱԺ նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։