Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալվել է: Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը Ֆայեզ Սարաջի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության հետ հրադադարի համաձայնագիրը չի ստորագրել:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել են համակարտության որոշ մասնակիցներ, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Ռուսաստանի ու Թուրքիայի միջնորդությամբ կայացած բանակցությունները, որոնք կազմակերպվել էին Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով, ընթացել են մի քանի ժամ, սակայն արդյունք չեն տվել: