Լիբիայի հակամարտությունն այս անգամ փորձում է կարգավորել Գերմանիան: Երկրի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բարձր մակարդակով համաժողովը նախանշված է հունվարի 19-ին Բեռլինում: Բանակցություններին մասնակցելու համար հրավիրվել են Լիբիայի երկիշխանության ներկայացուցիչները՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարն ու ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված մոսկովյան բանակցությունները տապալվել էին այն պատճառով, որ Լիբիայի բանակի հրամանատարը հրաժարվել է հեռանալ Տրիպոլիից: