Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված մոսկովյան բանակցությունների տապալումից հետո երկրի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը սկսել է պատրաստվել հարձակման: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Հերթական գրոհի համար Լիբիայի ազգային բանակն իր ուժերը տեղակայում է Տրիպոլիի հարավում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Մոսկվայում կայացել էր Խալիֆա Հաֆթարի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հանդիպումը: Սակայն բանակցությունները տապալվել են, իսկ Հաֆթարը Մոսկվայից հեռացել էր առանց հաշտության համաձայնագիրը կնքելու: Բանակցությունները տապալվել են այն պատճառով, որ Լիբիայի բանակը հրաժարվել է հեռանալ Տրիպոլիից: