Լիբանանը վերականգնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքն այն բանից հետո, երբ կատարել է կառույցում իր անդամավճարի մի մասը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիքը: Կանոնակարգի համաձայն՝ երկիրը կարող է կորցնել միջազգային կառույցում ձայնի իրավունքը, եթե չի վճարել նախորդ երկու տարվա անդամավճարը և չի կարողացել ապացուցել երկրի անվճարունակությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից զրկվել է յոթ երկիր՝ անդամավճար չմուծելու պատճառով: