Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու մտադրությունից: Վաշինգտոնի պայմանների մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
«Պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չի դադարեցնի իր ահաբեկչական գործունեությունն ու չի հրաժարվի միջուկային զենք ունենալու մտադրությունից, մինչև չհամաձայնի ստուգումների ռեժիմին, որը վստահություն կառաջացնի»:
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է չկորցնել զսպման հասած մակարդակը: