Եվրոպական երկրները որոշել են Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ կոշտ մեխանիզմ գործարկել այն բանից հետո, երբ Իրանը սկսեց հրաժարվել համաձայնագրով սահմանված իր լիազորությունների կատարումից: Սա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջին կարևոր արձագանքն է միջուկային գործարքին: Համաձայնագրով սահմանված մեխանիզմի գործարկման արդյունքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է միջազգային պատժամիջոցներ կիրառել Իրանի տնտեսության, ինչպես նաև բանկերի ու բարձրաստիճան որոշ պաշտոնյաների նկատմամբ առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է միջուկային գործարքով ուրանի հարստացման սահմանափակումները: