Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆեոդոր Սմոլովը պատրաստվում է ամուսնանալ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի թոռնուհու հետ: Տեղեկությունը տարածել են ռուսական լրատվամիջոցները: Ուշագրավ է, որ 29-ամյա ֆուտբոլիստի ընտրյալ Մարիա Յումաշևան դեռ 17 տարեկան է:
Հարսանիքը կայանալու է հաջորդ տարի, երբ Մարիան ավարտի դպրոցը և չափահաս դառնա: Մամուլը գրում է, որ Սմոլովը լավ հարաբերություններ ունի աղջկա ընտանիքի հետ, իսկ նրանց տարիքային տարբերությունն էլ խնդիր չէ: