Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում:
Հայրապետյանը հանդես կգա «Փեյքան» ակումբում. պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Հայրապետյանը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի «Ուրարտու» (նախկին «Բանանց») ակումբում, որտեղ մասնակցել է 9 խաղի:
Իրանի ֆուտբոլի առաջնության (16 թիմ) մրցաշարային աղյուսակում «Փեյքանն» այս պահին 14-րդն է: