«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է հանդիպումները գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս պահին խորհրդարանում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ընթանում է խմբակցության պատգամավորների և նախարարի փակ հանդիպումը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հանդիպել էին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։