Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։
Պողոսյանը չի ներկայացել նիստին, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին դիմում է ուղարկել իր բացակայությունը պատճառաբանելով. «Դատարանն անտեսում է պաշտպանների հասցեին հնչող վիրավորանքներն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ»:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը` ժամը 13։00-ը։