Բաքվի ջարդերից փրկվածները հանգրվան էին գտնում հայրենիքում, բայց բոլորը չէ, որ Հայաստանում գտան իրենց անկյունը: Նրանցից շատերը հայրենիքից էլ հեռացան հարկադրված: Քանիսը գնացին, քանիսը մնացին՝ հայտնի չէ: Բայց այսօր 895 ընտանիք դեռ բնակարանի կարիք ունի, որի համար պետությունը 10 տարվա դադարից հետո կրկին հարցին լուծում է տալիս: Նրանցից 254 ընտանիք բնակվում է մարզերում, 641-ը՝ Երևանում: Տան երազանքի իրականացման «հերթին» սպասում են բոլորը: