1990-ի հունվարի 13-ին մեկնարկած Բաքվի հայերի բռնի տեղահանությունն ու դաժան ջարդերը շարունակվում էին մեկ շաբաթ: Շատերը լաստանավով մի կերպ հասան Թուրքմենստան, ապա տեղափոխվեցին այլ վայրեր: Բռնի տեղահանվածներից շատերը հանգրվանեցին Արցախում: Այսօր Արցախում բնակվում է Ադրբեջանից բռնի տեղահանված մոտ 22 հազար մարդ: