Ամանորի օրերին թատրոններ հաճախողների թիվն ավելացել է 25 տոկոսով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54 802 մարդ, որից 51 014-ը գնել է տոմս, 3788-ը ներկայացել են հրավիրատոմսով:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավելի է շուրջ 25%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43 048 մարդ (40 394 գնված տոմս, 2654՝ հրավիրատոմս)»,- գրել է նախարարը: