«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր:
«Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ։