«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր՝ Երևան-Թեհրան-Երևան թռիչքները այսօրվանից։
«Նկատի առնելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: