ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրմանը և նշել, որ պարտաճանաչ հարկատուները շատանում են: Եկամուտները հայտարարագրող շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիվը մոտ է 20-ի է հասել:
«Բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մենք մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ունեցել են, որ մշակույթ ստեղծենք: Եվ եթե հետևել եք «Առաջին ալիքի» ամանորյա «Չվերթ N1» ֆիլմին, մի հատված կար, որը նվիրված էր հենց հարկ վճարելու մշակույթի տարածմանը: Հիմա նրանք մեզ շատ են օգնում և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանը նաև չի թաքցրել, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները շարունակելու են մնալ ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: