Ֆիլիպինների ամենախոշոր՝ Լուսոն կղզում արթնացել է Թաալ հրաբուխը, ինչի հետևանքով երկրում աղետի չորրորդ աստիճանի վտանգ է հայտարարվել: Հրաբուխը Մանիլայից 70 կիլոմետր է հեռու, ինչը ստիպել է իշխանություններին հետաձգել թռիչքները մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից:
Մոխրի սյան բարձրությունը հասել է մեկ կիլոմետրի, սկսվել է լավայի արտահոսք: Հազարավոր մարդիկ են տարհանվել հրաբխի մոտակա բնակավայրերից: Թաալը երկրագնդի փոքր, բայց ակտիվ հրաբուխներից է, վերջին 450 տարում այն ժայթքել է 34 անգամ: