Որպեսզի Սևանից քիչ ջուր բացթողնվի, այս տարի Արարատում, Արմավիրում կբացվի խորքային 76 հոր: Դրանք այն հատվածներն են, որտեղ Սևանի ջրի մի մասը կորչում է:
Վայոց Ձորում նոր խողովակաշարի կիրառումն էլ հնարավորություն կտա Հերհերի ջրամբարի ջրերը հասցնել հեռավոր այգիներ, որոնք ոռոգվում էին Եղեգիս և Արփա գետերի ջրերով: Փոխարենը գետերում ավելացած ջուրը կուղղեն դեպի Սևանա լիճ: