Սիրիայի բանակը հյուսիսարևելյան Հասաքե նահանգի Ղամիշլի օդանավակայանի մոտակայքում արգելափակել է ԱՄՆ-ի զինված ուժերի անցումն իր անցակետով: Ամերիկացիների բանակցությունները հաջողություն չեն ունեցել, և շարասյունը ստիպված է եղել վերադառնալ:
Ղամիշլին քրդերը համարում են Սիրիայի Քուրդիստանի մայրաքաղաքը: Նահանգի մի քանի շրջան սիրիական բանակի հսկողության տակ է, մյուսները՝ քրդական ուժերի, և ԱՄՆ զինված ուժերը ազատ տեղաշարժվում են քրդերի կողմից վերահսկվող տարածքներով: