Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աղբահանության համակարգի ռազմավարության մշակման թեմայով խորհրդակցություն է անցկացրել: «Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է, և, ցավոք սրտի, Հայաստանն այսօր աղբի շերտի տակ է: Մեր երկրում աղբի նկատմամբ մի տեսակ «հանդուրժողական վերաբերմունք» կա: Սա լուրջ պրոբլեմ է, և պետք է գտնենք դա լուծելու ճանապարհը:
Համակարգային խնդիրն այն է, երբ աղբը Ա կետից տեղափոխվում է Բ կետ, բայց սրանով խնդիրը չի լուծվում: Մեր քննարկման առանցքում է այն կարևոր հարցը, թե ինչպես այդ աղբն ընդհանրապես վերացնել կամ դարձնել ռեսուրս: «Աղբ» բառը ժամանակակից աշխարհում շատ լուրջ միջոց է, թեկուզ՝ տնտեսության զարգացման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: