Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2019-ի տարեկան արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշել է, որ 2019-ի սեպտեմբերին նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ սկսած հոկտեմբերի 25-ից, ՊԵԿ-ը կարողացել է հարկ վճարողների հանդեպ նախկին ժամանակներում գոյացած «հին դեբետների» կամ ավելացված արժեքի հարկի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց սկսել: Դրա արդյունքում հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը հարկ վճարողներին 54.6 միլիարդից վերադարձվել է 42.8 մլրդ դրամ:
2020-ի դրությամբ արդեն հարկ վճարողների պարտքը կազմում է 11.3 միլիարդ, որից շուրջ 6 միլիարդը ուսումնասիրությունների արդյունքում համարվել է վերադարձման ոչ ենթակա: