Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացում կա, հաստատել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Շրջանառվում է նաև վիրուսի H1N1 տեսակը, բայց մասնագետները հորդորում են խուճապի չմատնվել:
Մահվան դեպքը, ասում են, բժշկին չափազանց ուշ դիմելու հետևանք էր: Այս պահին հանրապետության հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 668 քաղաքացի, որոնց մեծ մասը երեխաներ են:
Մասնագետները խորհուրդ են տալիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին, ինքնաբուժությամբ չզբաղվել և առանց բժշկի նշանակման չընդունել հակաբիոտիկներ: Իսկ գրիպի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը շարունակում է պատվաստումը մնալ, վստահեցնում են մասնագետները: