«Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ տեղեկությունը»,- 1lurer.am -ի հարցմանն ի պատասխան, ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։