Իրաքում հրետակոծվել է Բաղդադից 80 կմ հյուսիս գտնվող «Բալադ» ավիաբազան: Այն ԱՄՆ ռազմական հրահանգիչների, խորհրդականների և ամերիկյան F-16 կործանիչը սպասարկող ընկերության ներկայացուցիչների հենակայանն է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել, վիրավորվել է չորս իրաքցի զինծառայող: Ութ հրթիռ է արձակվել օբյեկտի ուղղությամբ, ռումբերն ընկել են բազայի թռիչքուղու վրա: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են հրթիռային հարձակումն իրականացնողները: