Իրանցի պատգամավորները կոչ են արել երկրի արտգործնախարարությանը՝ ավելի վճռական լինել և երկրից վտարել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրին: Պատճառը Թեհրանի ցույցերին նրա մասնակցությունն է, չնայած դեսպանը հերքում է այդ մեղադրանքը:
Ավելի վաղ Մաքեյրին կարճ ժամանակով ձերբակալել էին, Թեհրանն էլ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա էր հղել: