Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ Իրանը պաշտոնապես բողոքի նոտա է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը:
Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը:
Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցույցերին մասնակցել է նաև Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, որը ձերբակալվել էր և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել: Ինքը՝ դեսպանը, հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը։