Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատել է օրինագիծ, որով Պենտագոնը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն: Այժմ ահաբեկիչների ցուցակում են ԱՄՆ պաշտպանության նախարարության բոլոր անդամները և նրանց հետ կապված հաստատություններն ու կազմակերպությունները:
Հունվարի 7-ին Իրանի խորհրդարանը միաձայն ԱՄՆ զինված ուժերը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն: Փաստաթուղթը Իրանի կառավարությանը պարտավորեցնում է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ զինված ուժերի իրականացրած ահաբեկչական գործողությունների դեմ, որոնք սպառնում են երկրի շահերին:
Օրինագծով նախատեսվում է նաև 200 միլիոն եվրո հատկացնել «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասն է կազմում, և որի ղեկավարը՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, սպանվեց հունվարի 3-ին: