Daily Mail-ը, վկայակոչելով Reuters-ին, NBC News-ին, ինչպես նաև New York Times-ին, գրել է, որ իսրայելական հետախուզությունն օգնել է ամերիկացիներին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցում:
Գեներալ Սոլեյմանին՝ Իրանի բարձրաստիճան ռազմական հրամանատարներից մեկը, սպանվել է այն ժամանակ, երբ ամերիկյան անօդաչու սարքը հարվածել է Բաղդադի օդանավակայանից դուրս եկող ավտոշարասյանը: Սոլեյմանին Դամասկոսից էր ժամանել Իրաք: Նրա երթուղու մասին ԿՀՎ-ին իրազեկել էին Սիրիայից, իսկ իսրայելական հետախուզությունը ճշտել է, թե որ չվերթով է գեներալը թռչում:
Ամերիկացիներն իրենց գործողությունը խիստ գաղտնի են պահել, այդ մասին տեղյակ է եղել միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Գործողության մեկնարկից առաջ տեղի է ունեցել Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հեռախոսազրույցը, որից հետո հարվածին կանաչ լույս է տրվել: