Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է մի շարք զորամասեր և տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ներկա եղել այնտեղ մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է և կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: