ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգանքի տուրք մատուցեցինք 1990 թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։
Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակում։
Ըստ այդմ, Արցախի հայության անվտանգության ապահովման միակ ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունն այդ անվտանգության երաշխավորն է»։